Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հուլիս / 2020 : 10-29

Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են` դիմակը մի պահ իջեցնելու համար (տեսանյութ)

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանին ոստիկանները տուգանել են դիմակը  պատշաճ չդնելու համար։

Նա հենց այդ պահին ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրել է այս մասին ու նշել․

«Չէ էս նորմալա՞:
Գիշերվա ժամը 2:40,երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,որը արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ✔️ ը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:Հարգում եմ նաև մերը,բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցլել դիմակը դա խաղտու՞մ է:
Եթե այո,վճարեմ 10.000 դրամը«:

Դիտվել է 21128անգամ
Վերջին լուրեր