Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հուլիս / 2020 : 10-35

Ո՞վ է իրականում դոկտոր մահը․ Ավետիք Իշխանյան

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ

ԱՄՆ-ում հայտնի հայազգի բժիշկներից էր Ջեք Գևորգյանը՝ դոկտոր Մահը։ Նրա կերպարը փայլուն կատարեց Ալ Պաչինոն, նույն անվանումով կինոնկարում։ Կարելի է անվերջ վիճել, իրավունք ունե՞ր, արդյոք դոկտոր Գևորգյանը անհուսությամբ տառապող մարդկանց համար կատարել նրանց ցանկությունն ու, ի վերջո «օգնել» նրանց գնալ ինքնասպանության։

Այսօր Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր անպատասխանատու գործունեության, կամ անգործության համար, պատասխանատու է համաճարակի 459 մահերի գերակշիռ մասի համար։

Սակայն պարոն «հեղափոխական», բայց իրական նախարար ՄԱՀԸ, փոխանակ պատասխանատվություն զգալու համաճարակը «շրջանառությունից» հանելու համար, շարունակում է մասնագիտական եզրույթներով (պացիենտ, պենետերացիա, լոքդաուն և այլն) «ցուցադրել» իր պրոֆեսիոնալիզմը և ամենազարամանալին, ժամանակ է գտնում հաճոյանալու իր առաջնորդին՝ «պայքարելով» քաղաքական հակառակորդների դեմ(տես նրա ցածրակարգ գրառումը Նաիրա Զոհրաբյանի դեմ)։

Հ․Գ․ Հետագայում, հավանաբար Արսեն Թորոսյանին «Նախարար Մահը» կինոնկարում կմարմնավորի Հայկ Մարությանը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է 26802անգամ
Վերջին լուրեր