Մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. պատգամավոր

Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում... Ինչպես ասում են` no comment»,-նշել է նա: