Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հուլիս / 2020 : 08-09

«Հայաստան վերադարձեք և տեսեք՝ ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը». Մգեր Արմենիա

Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սփյուռքում ապրող մեր (իհարկէ ոչ բոլոր) հայրենակիցները ունեն լրիվ ուրիշ պատկեր, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում և հաճախ հետևություններ են անում սոցիալական ցանցերի հրապարակումներից։ Հայաստան վերադարձեք և տեսեք, թե ինչ է կատարվում և ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը... Շատ հեշտ է համակարգչի առջև նստած՝ քննադատել ճշմարտությունը տեսնող ա,ռավել ևս՝ ճշմարտությունը բարձրաձայնող ՀՀ քաղաքացուն: Եթե այդքան հայրենասեր եք, եկեք, ապրեք և համոզվեք: Ձեր ձայնը տաք տեղից է գալիս...
    

Ձախողված, վթարված երկիր: Այսպիսին է այսօր նոր Հայաստանը: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ էլ տնտեսությունում: Եվ ինչքան էլ երկրի վարչապետը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները՝ դրանից իրականությունը չի փոխվում՝ բոլորի աչքի առջև Հայաստանը քայլ առ քայլ գլորվում է դեպի անդունդը։ Գնալով երկրի վիճակը վատանում է։ Թեև էլ ո՞ւր վատանա, եթե առանց այդ էլ, թեկուզ հենց պաշտոնական տվյալներով, աշխարհում շատերին տվել-անցել ենք:

Ասում են՝ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի ողբերգական ցուցանիշով տարածաշրջանում առաջինն ենք։ Այսքանից հետո վարչապետը պիտի առողջապահության, մեր դեպքում՝ առողջաքանդության վայ-նախարարին վաղուց հեռացներ աշխատանքից։ Չէ, փոխարենը վարչապետը և իր թիմը, երկրի առանցքային խնդիրները թողած, պիղծ կոնվեցիաներ են թաքուն-թաքուն հաստատում,գույքահարկ բարձրացնում։ Երբեմն ուզում ես հարցնես՝ կներեք, էլի, ձեր վերին կտուրում կարող՞ ա մի բան պակաս ա։ Թե՞ երևի կտուր ընդհանրապես չկա։ Փաստորեն աստղային հիվանդությունը քաղաքական գործիչներին էլ է կպնում...
     P.S. Զոմբիկներ և ֆեյքիկներ ձեր մուտքը արգելված է»:

Դիտվել է 46509անգամ
Վերջին լուրեր