04 / Հուլիս / 2020 : 13-59

Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել

Փրկարարները Սարսանգի ջրամբարից դուրս են բերել ջրահեղձ եղած երեխաներից մեկի դին, իսկ մյուսին դեռ որոնում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Սարսանգի ջրամբարում երեկ երեկոյան երկու անչափահաս են ջրահեղձ եղել։

«Հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 37074անգամ
Վերջին լուրեր