Կոճապղպեղի օգտակար հատկանիշներն ու հակացուցումները
Կոճապղպեղը շատ հայտնի բույս է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, սակայն ներկայումս տարածված է ամբողջ աշխարհում։ Կոճապղպեղի արմատը որպես համեմունք օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ: Իմբիրն ավելի շատ գործածվում է աղացած վիճակում։ Աղացած համեմունքը իրենից ներկայացնում է մոխրադեղին ալրային փոշի։ Եթե այն ունի ուժեղ և կայուն հոտ, ապա ավելի որակյալ է համարվում։
Այրող, կծու համ ունեցող կոճապղպեղի արմատը չափազանց օգտակար է մի շարք առողջական խնդիրների բուժման և կանխարգելման համար.
Հանգստացնում է մկանային և ոսկրային ցավերը,
Բուժում է հոդերի հիվանդությունները,
Խթանում է իմունիտետը,
Հանգստացնում է գլխացավերն ու հազը,
Խթանում է մարսողական համակարգը, պայքարում է փորկապության, լուծի և թութքի դեմ,
Լավացնում է արյան շրջանառությունը,
Նվազեցնում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակները,
Կանխարգելում է քաղցկեղային բջիջների աճը,
Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները,
Ճնշում է օրգանիզմում եղած բոլոր բորբոքային պրոցեսները,
Նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը,
Անգինայի դեպքում իմբիրի եփուկն օգտագործում են կոկորդի ողողման համար:
2015թ. գիտնականներն ապացուցել են, որ կոճապղպեղը բարելավում է հիշողությունն ու ուղեղի ճանաչողական ունակությունները։ Այն հատկապես օգտակար է միջին տարիքի կանանց համար։
Չնայած իր օգտակար հատկանիշներին՝ կոճապղպեղն ունի նաև մի շարք հակացուցումներ:
Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց: Իր միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր քարեր ունեն երիկամներում: Բարձր ջերմության դեպքում ևս հակացուցված է, քանի որ ունի տաքացնող հատկություն (կարող է անթույլատրելի աստիճանի հասցնել ջերմությունը): Հակացուցված է նաև արյան ճնշման և շաքարային դիաբետի դեմ դեղամիջոցներ օգտագործողներին, ինչպես նաև հղիներին, քանի որ ունի մի շարք հզոր խթանիչներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Հղիները պետք է խուսափեն կոճապղպեղի օգտագործումից՝ հատկապես հղիության վերջին եռամսյակում:
Եղեք առողջ:
Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: