03 / Ապրիլ / 2020 : 17-17

Կոճապղպեղի օգտակար հատկանիշներն ու հակացուցումները

Կոճապղպեղը շատ հայտնի բույս է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, սակայն ներկայումս տարածված է ամբողջ աշխարհում։ Կոճապղպեղի արմատը որպես համեմունք  օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ:  Իմբիրն ավելի շատ գործածվում է աղացած վիճակում։ Աղացած համեմունքը իրենից ներկայացնում է մոխրադեղին ալրային փոշի։ Եթե այն ունի ուժեղ և կայուն հոտ, ապա ավելի որակյալ է համարվում։

 Այրող, կծու համ ունեցող կոճապղպեղի արմատը  չափազանց օգտակար է մի շարք առողջական խնդիրների բուժման և կանխարգելման համար.

Հանգստացնում է մկանային և ոսկրային ցավերը,

Բուժում է հոդերի հիվանդությունները,

Խթանում է իմունիտետը,

Հանգստացնում է գլխացավերն ու հազը,

Խթանում է մարսողական համակարգը, պայքարում է փորկապության, լուծի և թութքի դեմ,

Լավացնում է արյան շրջանառությունը,

Նվազեցնում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակները,

Կանխարգելում է քաղցկեղային բջիջների աճը,

Օրգանիզմից դուրս է բերում  տոքսինները,

Ճնշում է օրգանիզմում եղած բոլոր բորբոքային պրոցեսները,  

Նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը,

Անգինայի դեպքում իմբիրի եփուկն օգտագործում են կոկորդի ողողման համար:

2015թ. գիտնականներն ապացուցել են, որ կոճապղպեղը բարելավում է հիշողությունն ու ուղեղի ճանաչողական ունակությունները։ Այն հատկապես օգտակար է միջին տարիքի կանանց համար։

Չնայած իր օգտակար հատկանիշներին՝ կոճապղպեղն ունի նաև մի շարք հակացուցումներ:

Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց: Իր միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր քարեր ունեն երիկամներում: Բարձր ջերմության դեպքում ևս հակացուցված է, քանի որ ունի տաքացնող հատկություն  (կարող է անթույլատրելի աստիճանի հասցնել ջերմությունը):  Հակացուցված է նաև    արյան ճնշման և շաքարային դիաբետի դեմ դեղամիջոցներ  օգտագործողներին, ինչպես նաև հղիներին, քանի որ ունի մի շարք հզոր խթանիչներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Հղիները պետք է խուսափեն կոճապղպեղի օգտագործումից՝ հատկապես հղիության վերջին եռամսյակում:

Եղեք առողջ:

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Ապրիլ / 2020 : 17-17
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 27147անգամ
Վերջին լուրեր