Գաղտնալսել և հրապարակել են Գևորգ Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի:
Ասում էի չէ՞, որ հրահանգը կա...
Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի:
Սկզբում վիրավորում, հետոզանգում, սադրում ու ձայնագրում են...
Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:
Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք...
Մնացած ը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու...
Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը...»: