Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հուլիս / 2020 : 18-50

 
Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին մոտ 1000 վարակման դեպք է գրանցվել. Թորոսյան

Այո, շաբաթ և կիրակի օրերին արձանագրվել են գումարային մոտ հազար նոր դեպք: Կիրակի օրվա թվերն, անշուշտ, ավելի ցածր են, քան շաբաթ օրվա թվերը` պայմանավորված կատարված թեստավորումների ցածր թվով, սակայն տոկոսային առումով մենք ունենք մոտավորապես նույն պատկերը: Այս մասին ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսինքն` կատարված թեստերի մոտավորապես 30%-ն արձանագրվում է որպես նոր դրական դեպք: Դա լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է իմաստով, որ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Այսինքն` մեր խնդիրը մնում է նույնը` շարունակել իրականացնել մեր գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ մահճակալային ֆոնդն արդեն հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը սովորական մահճակալ են, իսկ 300-ը` վերակենդանացման մահճակալներ:

Թորոսյանը նաև ընդգծեց, որ վերակենդանացման բաժանմունքների զբաղվածությունը շարունակում է բարձր մնալ:

Դիտվել է 11175անգամ
Վերջին լուրեր