06 / Հուլիս / 2020 : 19-00

 
Չպետք է դիմակն իջեցնենք դնչի տակ, բացենք քիթը, ինչպես օրինակ չենք հանում շորերն ու մերկ ման գալիս փողոցում. Արսեն Թորոսյան

Մեր մահացության միջին տարիքը, ամեն օր արձանագրվող մահերը ցույց են տալիս, որ հիմնականում չենք կարողանում փրկել 70 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը խնդրեց շփումները սահմանափակել՝ սահմանափակվելով միայն կենսական նշանակություն ունեցող շփումներով՝ պահպանել երեք պարզ կանոնները՝ դրանք դարձնելով կենսակերպի ձև. «Մենք տանից դուրս չենք գալիս առանց կոշիկ հագնելու, չպետք է դուրս գանք նաև առանց դիմակ կրելու, չպետք է դիմակն իջեցնենք դնչի տակ, բացենք քիթը, ինչպես օրինակ չենք հանում շորերն ու մերկ ման գալիս փողոցում: Դա է որ պետք է մեզ պաշտպանի այս մարտահրավերից»:

Դիտվել է 18792անգամ
Վերջին լուրեր