Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հուլիս / 2020 : 19-42

 Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց

 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վերջին օրերի վիճակագրության համաձայն ընդհանուր թեստավորվածների 30 տոկոսի մոտ գրանցվում է վարակ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ բուժհաստատություններում հուլիսի 5-ի դրությամբ հանրապետությունում մահճակալային ընդհանուր ֆոնդը հասել է 2 հազար 600-ի:

Դրանից 2 հազար 300-ը սովորական մահճակալներ են, մոտ 300-ը վերակենդանացման բաժնի մահճակալներն են: Մահճակալային ֆոնդի զբաղեցվածությունը կրկին մնում է բարձր, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում: Հանրապետությունում մոտ 650 հոգու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Նրանցից 47-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին:

«Այսօր ժամը 15:00-ի դրությամբ չունենք տնային պայմաններում քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման կարիք: Վերադառնալով միջոցառումների արդյունավետությանը, ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք մի բան՝ այս ծանր, բայց կայուն վիճակը մեր հակահամաճակարային միջոցառումների շնորհիվ է:

Դրանից բացի, դիմակների պատշաճ կրումը մեզ մոտ նույնպես ապացուցվել է, որ էֆեկտիվ է: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե օրական 500, 600, 700 դեպք, այլ ավելի շատ դեպքեր»,-ասաց Արսեն Թորոսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք հետևում են անվտանգության կանոններին, պատշաճ ձևով կրում են դիմակներ:

Նրանք իրենց այդ վարքագծով կանխել են տասնյակ, եթե ոչ 100-ավոր մահեր: Նախարարն ընդգծեց, որ ջանքերը պետք է ավելացնել և շարունակել պահպանել անվտանգության կանոնները: Այդ դեպքում կա իրական հնարավորություն թվերն իջեցնելու:

Դիտվել է 48414անգամ
Վերջին լուրեր