07 / Հուլիս / 2020 : 11-56

Նույնիսկ, եթե վարակվել և լավացել եք, դա չի նշանակում, որ 100%-ով այլևս չեք վարակվի․ Թորոսյան.  Թորոսյան

Պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:

 «Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում: Կրկնակի  վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք:

Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի: Կարող եմ ասել, որ այլ սուր շնչառական վարակները երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում»,-ասաց նա:

«Մենք իհարկե բոլորս հույս ունենք, որ դա այդպես կլինի, բոլոր վարակված քաղաքացինեը չեն վարակվի, կամ ավելի թեթև կտանեն: Սակայն, քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել»,-ասաց նախարարը:

«Ես կարող եմ զուգահեռ անցկացնել այլ սուր շնչառական վարակների հետ: Փորձը ցույց է տալիս, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում: Նույն գրիպը, այլ վարակները երկարատև իմունիտետ չեն առաջացնում»,-հավելեց նա:




Դիտվել է 14429անգամ
Վերջին լուրեր