Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հուլիս / 2020 : 15-22

«Սեռական հարաբերության ժամանակ, երբ փոխում եմ դիրքը, ունենում եմ էրեկցիայի կորուստ. արդյո՞ք դա հիվանդություն է». Պարզաբանում է մասնագետը

Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանն իր էջում գրում է.

 

Հարց.

Սեռական հարաբերության ժամանակ, երբ որ փոխում եմ դիրքը, ունենում եմ էրեկցիայի կորուստ. արդյո՞ք դա հիվանդություն է և ինչով է պայմանավորված:

Պատասխան․

Սեռական գրգռման ժամանակ էրեկցիայի մեխանիզմում մեծ դերակատարություն ունի դեպի առնանդամ զարկերակայի ներհոսի ուժեղացումը. այն ինտենսիվանում է գրեթե 6-ից 8 անգամ, որն ապահովում է օրգանի չափերի մեծացումը մոտ 3 անգամ:

Էրեկցիայի կայունության պահպանման համար մեծ կարևորություն ունի երակային հետհոսքի համահավասարությունը:

Սեռական հարաբերության ժամանակ դիրքի փոփոխման դեպքում էրեկցիայի թուլացում կամ կորուստ արձանագրվում է երակային համակարգի պաթոլոգիաների ժամանակ, երբ դիտվում է երակային անբավարարություն, ինչը հանգեցնում է սեռական անդամից արյան արագ արտահոսքի:

Այս պարագայում բուժման մեջ ընդգրկվում են նաև երակների տոնուսը բարձրացնող պրեպարատներ (վենոտոնիկներ):

 

Սևադա Հակոբյան

Դիտվել է 54469անգամ
Վերջին լուրեր