08 / Հուլիս / 2020 : 11-30

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29820 -ի․ մեկ օրում 535 նոր դեպք

Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած։

Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

 

Դիտվել է 6296անգամ
Վերջին լուրեր