08 / Հուլիս / 2020 : 11-54

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հաստատված դեպքերի թիվը 141 է

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք, իսկ առայսօր հաստատված դեպքերի քանակը 141 է:

Արցախ / Տեղեկատվական շտաբ

Դիտվել է 8388անգամ
Վերջին լուրեր