Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հուլիս / 2020 : 18-03

Ես շոկի մեջ էի. Սոֆի Դևոյանը՝ ծննդյան 71-ամյակի և կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Այսօր «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 71-ամյակը: Հոգու հետ պարը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դեւոյանը ծննդյան, ապրումների, կորոնավիրուսով վարակվելու մասին զրուցել է ArmLur.am-ի հետ:

Մեզ հետ զրույցում պարուհին նշում է, որ շրջապատի կողմից միշտ իրեն շատ սիրված եւ գնահատված է զգացել եւ այսօրն էլ բացառություն չի եղել. «Երբ դու հասկանում ես, որ քեզ սիրում են, երբ դու պետք ես, երբ դու ես սիրում մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում ես…: Ես իմ հոգու մեջ մեծ հավատք ունեմ, որ արվեստագետը  չի կարող այսպես ապրել, պետք է անպայման ստեղծագործի, աշխատի, եւ ես հույս ունեմ, որ այս ամեն ինչը շուտով կվերջանա»:

Անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելուն եւ հաղթահարմանը՝ Սոֆի Դևոյանը նկատում է, որ այս հիվանդությունը սովորական մրսածություն չէ, այն հոգնածությունը, որը զգում ես հիվանդության ընթացքում շատ ճնշող  եւ անդուր զգացողություններ է առաջացնում:

«Ես միանգամից զգացի, որ վարակվել եմ: Ինձ վարակել է իմ տան աշխատողը, ես հենց զգացի, որ ինքը լավ չէ, ես նրան միանգամից տուն ուղարկեցի: Հաջորդ օրը ես վատ զգացի, եւ հասկացա, որ վարակվել եմ: Գիտեք՝ շատ անսովոր վիճակ է, այս հիվանդությունը նման չէ  գրիպի, քանի որ ինձ մոտ սկսվեց որովայնի, մեջքի ցավով, եւ ես զգացի, որ դա ուղղակի մրսածություն չէ ու ես մի երկու-երեք օր հետո գնացի թեստ հանձնեցի ու պարզվեց, որ վարակվել եմ:

Միանգամից մտա սենյակ եւ էլ դուրս չեկա, որովհետու զգացի, որ ինչ-որ սովորական վիճակ չէ, շատ անդուր վիճակ է առաջացնում: Հիվանդությունը քեզ միանգամից թուլացնում է: Ես ինքս ցավին դիմացկուն մարդ եմ, բայց այն քեզ թուլացնում է, որը շատ նեղում է, կոտրում է, բայց հիմա լավ եմ ինձ զգում: Բոլոր բուժումները, անտիբիոտիկները տանն եմ ընդունել՝ իհարկե բժշկուհու հետ խորհրդակցելով: Տան անդամները բոլորը լավ են, կեսի թեստի պատասխանները հայտնի են, իսկ տղայինս այսօր կլինի: Արդեն 20 օրից ավել է, վիրուսը  հաղթահարված է: Ցանկանում եմ, որ բոլորը առողջ լինեն, եւ գան այն մեր հին ու բարի օրերը»,-մեզ հետ զրույցում եզրափակում է ՀՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դեւոյանը:

Ամբողջությամբ սկզբնաղբյուր ArmLur.am կայքում։

Դիտվել է 103645անգամ
Վերջին լուրեր