Աշխարհում արդեն ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով․ նոր տվյալներ

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահի դրությամբ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հատել է 12 միլիոնի շեմը: Այսօրվա դրությամբ հաստատված դեպքերի թիվը հասնում է 12,170,572-ի: Այս մասին տեղեկացնում է worldometers կայքը:
Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ կա 3,158,932 վարակակիր: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան ու Հնդկաստանը՝ համապատասխանաբար 1,716,196 և 769,052 հաստատված դեպքերով:
Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 552,112 մարդ, բուժվել՝ 7,069,283: