Իրականում կորոնավիրուսի պատվաստանյութ կա. Արսեն Թորոսյան
Ամբողջ աշխարհը սպասում է կորոնավիրուսի պատվաստանյութին, մարդիկ դեռ գոյություն չունեցող պատվաստանյութի ձեռք բերման համար հերթ են կանգնում: Հիմա կան երկրներ, որոնք արդեն իրականացրել են գնում, գումար են փոխանցել ու ահռելի քանակությամբ գնում են կատարել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, դա մտավախություն է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման դեպքում խմբաքանակաները կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ. «Մեխանիզմներ են մտածվում, թե ինչ պետք է անել դա թույլ չտալու համար»:
«Իրականում պատվաստանյութ կա, կան բազմաթիվ պատվաստանյութեր: Խոսքը վերջնական հաստատման մասին է: Ընկերություններ կան, որոնք տասնյակ հազարներով դրանք արտադրել են: Այստեղ խոսքը հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելու մասին: Դրանք շատ են ու ամենայն հավանականությամբ պատվաստանյութը լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»,-իր հերթին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: