Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2020 : 14-20

Երկիրը հետ է գնում, սրա համար չենք հեղափոխություն արել. դերասան Բեն Ավետիսյանը՝ ակցիա անողների շարքում

Արդեն տեղեկացրել ենք, որ Կառավարության մոտ ռեստորանային ոլորտի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:Նրանց թվում էր նաև դերասան Բեն Ավետիսյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որևէ խնդիր չունեն ոստիկանների հետ, այլ եկել են իրենց հուզող հարցերին լուծում տալու համար:

«Մենք չենք հավաքվել ոստիկանի հետ խնդիր ունենալու համար: Մենք այստեղ ենք մեր հարցերի պատասխանը ստանալու համար: Ամեն ինչ մենակ բռնել տանելով չէ: Մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ այսօր գան հավաքեն տանեն: Տուգանքներն ամեն օր ավելանում են, մարդիկ ո՞նց պետք է տան, գույքահարկ են բարձրացնում: Մենք լավ բանի համար էինք պայքարում, բայց երկիրն ամեն օր հետ է գնում: Մարդիկ ցույց չեն անում, հելել են իրենց հարցերի պատասխանն են ուզում»,-նշեց դերասանը:

Հավելենք, որ արդեն կան բերման ենթարկվածներ:

Դիտվել է 60544անգամ
Վերջին լուրեր