10 / Հուլիս / 2020 : 21-06

1993 երեխայի, 142 հղիի և ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 7-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչեւ 18 տարեկան 1993 երեխայի մոտ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից հայտնեցին նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 7-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է 142 հղի եւ ծննդկանի մոտ։

Դիտվել է 20712անգամ
Վերջին լուրեր