Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2020 : 11-45

Նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ քանիցս շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կրկին կարևորել է ժողովրդագրական խնդիրը՝ ասելով, որ Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։ Որպես գործնական քայլ՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։

Դիտվել է 5814անգամ
Վերջին լուրեր