Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2020 : 20-05

Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները

Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և  կանխարգելիչ նշանակությամբ:

Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Եվրոպայի մյուս երկրներում այն համարվել է խոլերայի, որովայնային տիֆի համաճարակների ժամանակ օգտագործվող ամենաարդյունավետ միջոցը։

Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մտնում են 64,66 % ջուր, 35,34 % չոր նյութ (ընդ որում՝ ածխաջրեր-26,31 %, սպիտակուցներ-6,67 %, ճարպ-0,06 %, թաղանթանյութ-0,77 %) և 1,44 % մոխիր։ Սխտորն հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։

Սխտորը շնչառական հիվանդությունների դեպքում

 Այն կանխարգելում և բուժում է տուբերկուլյոզը, թոքերի բորբոքումը, հարբուխը, բրոնխիտը, քրոնիկ բրոնխիալ հոսախտը, թոքերի հիպեմերիան, ասթման և կապույտ հազը: Տուբերկուլյոզի դեպքում խորհուրդ է տրվում սխտորը օգտագործել հետևյալ ձևով՝ օրական ուտել մեկ լրիվ գլուխ սխտոր:

Սխտորը ավելի լավ է օգտագործել հում կամ ջեռոցում թեթևակի բոված վիճակում: Հարկ է հիշել, որ եփելու դեպքում սխտորը կորցնում է իր  բուժիչ հատկությունների մեծ մասը:   Եթե տառապում եք բրոնխների որևէ հիվանդությամբ, ապա կարող եք պատրաստել հատուկ թուրմ: Անհրաժեշտ է միայն 200գր. սխտոր, 700 գր. զտած շաքարավազ և 1000 գր. ջուր: Եռացրեք ջուրը սխտորի հետ միասին և այնուհետև ավելացրեք շաքարավազը: Խմեք այս թուրմից օրական 3 ճաշի գդալ:

Այլ հիվանդությունների դեպքում

Կարելի է օգտագործել սխտորը արտաքին գործածության համար, ինչպիսին է որովայնին սխտորի հյութից պատրաստված տաք թրջոցալաթ դնելը՝ մրսածությունը թեթևացնելու համար: Այս միջոցը հնարավոր է օգտագործել նաև թունավոր կենդանիների խայթոցների դեպքում:

Փոքր քանակությամբ սխտորը կարող է օգնել պայքարել գորտնուկների դեմ: Գորտնուկները կպոկվեն անցավ:

Որոշ մարդիկ օգտագործում են այն ատամնացավի դեմ պայքարելիս՝ դնելով մի փոքր կտոր ցավող ատամի վրա:

Շատ կարևոր է իմանալ, որ սխտորը բուժում է փորկապությունից առաջացող թութքը և ականջի ցավը: Փորկապության և թութքի դեպքում անհրաժեշտ է եռացնել ջուրը բավարար քանակությամբ սխտորով և լցնել թուրմը այնպիսի ամանի մեջ, որից հնարավոր կլինի շնչել գոլորշին:  Գոլորշին պետք է շնչել մինչև ջրի սառելը:

Ականջի ցավի համար անհրաժեշտ է սխտորի մի պճեղից քամել մի քիչ հյութ և 1 կամ 2 կաթիլ կաթեցնել ցավող ականջին:

Կարևոր է իմանալ, որ սխտորն ապահովում է օրգանիզմը սպիտակուցներով, վիտամիններով, միներալներով, երկաթով՝ դրանով իսկ ամրապնդելով ոսկորներն ու ատամները:

Եղեք առողջ:

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Ապրիլ / 2020 : 20-05
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 116623անգամ
Վերջին լուրեր