12 / Հուլիս / 2020 : 18-48

 

«Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել և կից գրել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ. Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»։

Դիտվել է 60436անգամ
Վերջին լուրեր