12 / Հուլիս / 2020 : 18-59

Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին՝ դատելով նյարդային մեկնաբանություններից․ ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է այսօր Տավուշում տեղի ունեցած միդաջեպին՝ գրելով․

«Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել»։

 

Ինչպես ավելի վաղ yelaket.am հայտնել էր, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան։

Դիտվել է 41866անգամ
Վերջին լուրեր