Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2020 : 11-24

«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի
 
 

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը Տելեգրամի իր ալիքում խոստովանել է, որ թերագնահատել էր  կորոնավիրուսային համաճարակի զարգացման լրջությունը:

«Ես վստահ էի, որ 90% հավանականությամբ պայթյունավտանգ իրավիճակ չի լինի: Ցավոք, սխալվեցի»,- գրել է նա:

Բժիշկը շեշտել է, որ բժիշկների մեծամասնությունը նույնպես ի սկզբանե վարակին լուրջ չէր վերաբերում, և բոլոր միջոցառումները, ըստ այդմ, ուշացած էին։

«Դժբախտաբար, ամեն ինչ ընթանում էր ամենավատ սցենարով», - ասել է նա:

 
Մյասնիկովը նշել է, որ չնայած հիվանդությունը ունի մահացության ցածր մակարդակ, բայց, այնուամենայնիվ, այն ունի տարածման բարձր մակարդակ: Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի բռնկման անկմանը զուգընաց այն կդառնա սովորական շնչառական վարակ։

Կորոնավիրուսային վարակի համաճարակը COVID-19- ը ազդել է գրեթե ամբողջ աշխարհի վրա: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է, ավելի քան 50 հազար մարդ՝ մահացել:

Դիտվել է 4981անգամ
Վերջին լուրեր