«Հնարավո՞ր է, որ մեքենայի հետ կապված է, ուզեցել են մեքենան վերադարձնել». Փաշինյանը՝ ադրբեջանցի զինծառայողների գործողությունների մասին
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց սահմանին տիրող իրավիճակի ու տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ խոսելով հայտնի ՈւԱԶ-ի մասին ու տեղեկացնելով, որ հայկական կողմը վերահսկում է օպերատիվ իրավիճակը:
«Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և չգիտես ինչու՝ զգուշացումից հետո, մեքենան թողել, հեռացել են: Հնարավո՞ր է, որ այդ մեքենայի հետ կապված է, որ ուզեցել են վերադարձնել մեքենան, դրա համար են այդ գործողությունները սկսել»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Դ. Տոնոյանն ասաց. «Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային մեզ հետ և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որ ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»: