13 / Հուլիս / 2020 : 17-30

Ադրբեջանը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա

Ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը։

Դիտվել է 75426անգամ
Վերջին լուրեր