14 / Հուլիս / 2020 : 13-24

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը,- փոխանցում է Ռազմինֆոն։

Նա հայտնել է, որ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Հաշիմովը գեներալի կոչում ստացել էր 2019թ. հունիսի 25-ին:


Լուսանկարում գեներալ-մայոր Հաշիմով Փոլադ Իսրայել օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu)

Դիտվել է 119636անգամ
Վերջին լուրեր