14 / Հուլիս / 2020 : 13-48

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս 5 կորուստ

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5 կորուստի անուն, դրանցից երկուսի մասին մեզ հայտնի էր դարձել սոցցանցերից: Կորուստների թվում կա նաև երկու մայոր,- փոխանցում է Ռազմինֆոն։

Կորուստներն են.

Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու (Əhmədov Namiq Hajan oğlu)
Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու (Novruzov Anar Gülverdi oğlu)
Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու (Babayev Yaşar Vasif oğlu)
Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու (Zeynallı ilqar Ayaz oğlu)
Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու (Mustafazadə Elçin Arif oğlu)
Ավելի վաղ սոցցանցերից նշվածներից մեզ հայտի էին դարձել Մուսթաֆզադե Էլչինի և Իլգար Զեյնալլիի անունները:

Սրանից բացի Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահը: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ:

Դիտվել է 25227անգամ
Վերջին լուրեր