Սոսը իմ եղբոր որդին է. Մարմարաշենի համայնքապետը՝ հակառակորդի կրակոցից զոհված կապիտանի մասին (լուսանկարներ)
Արդեն մի քանի օր է՝ լարված վիճակ է հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանի բանակը տասնյակ զոհեր ունի։
Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Մարմարաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Սոս Էլբակյանը իրենց համայնքից է, իր եղբոր որդին է, 28 տարեկան էր։