Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան
Տավուշում այսօր՝ հուլիսի 14-ին ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները եւ բնագծերը մարտի մեջ են»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմն ունի եւս երկու զոհ. ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը:
Նշենք, որ այսօր հակառակորդի կրակոցից մահացել են եւս 2 զինծառայողներ. մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: