14 / Հուլիս / 2020 : 20-19

Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն 30 մլն դոլար արժե և սա այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է

Ինչպես արդեն հայտնել է yelaket.am-ը, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։ Խոցման տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում:

Նշենք, որ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:

Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:

Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա :

 

 

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանությունը խոցում է ադրբեջանական գերթանկարժեք անօդաչու թռչող սարքը ( նոր տեսանյութ) 
 
Բացառիկ կադրեր․ Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը 
 
 
 
 
 
 
 
 
 

Դիտվել է 114640անգամ
Վերջին լուրեր