Ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման լավագույն գործիքը կարելի է ասել մեզ մոտ Osa-AKM համալիրն է. Արծրուն Հովհաննիսյան
Այո, հաստատում ենք, Hermes 900-ը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական, թռչող ուղեղային կենտրոնը խոցվել է հայկական ՀՕՊ միջոցների կողմից, այո, Osa-AKM համալիրն է, որը տեղում արդիականացվում է։ Այս մասին Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր ռազմաարդյունաբերական համալիրը ըստ էության մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է Osa-AK-ների մոդեռազիացիայի տեխնոլոգիաները և պետք է ասեմ, որ վերջին տարիներին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ադրբեջանական դրոնների՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման ամենալավագույն գործիքը կարելի է ասել մեզ մոտ Osa-AKM համալիրն է»,- ասաց Հովհաննիսյանը։