ՀՀ ԶՈւ-երն իրենց խնդիրը փայլուն կատարել են ու կատարում են
ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են։ Արդյունքները պարզ երևում են։
Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակներն իրենց խնդիրը փայլուն կատարում են»։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նաև ՀԱՊԿ դիմելու անհրաժեշտություն չկա: