15 / Հուլիս / 2020 : 18-56

Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի ձերբակալման մասին:

Report-ի հաղորդմամբ՝ Նախիջեւանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի կողմից ձերբակալվել է Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանը:

Խնձորեսկի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջն էլ տեսանյութ է հրապարակել ու գրել.

Սիրելի՛ Խնձորեսկցիներ, Նարեկը ողջ է. բոլորս էլ գիտակցում ենք, որ տեսաձայնագրությունն իրականության հետ կապ չունի, նա ստիպված է ասել այն, ինչ իրեն պարտադրել են:

Նարեկը կվերադառնա իր ընտանիք. նրա ծնողները, կինը, երկու տղաները, և բոլորս սպասում ենք: Աստված մեծ է:

Դիտվել է 249679անգամ
Վերջին լուրեր