Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2020 : 19-38

«Ադրբեջանում մարդիկ ընկճված են, չեն հավատում, որ պատերազմի դեպքում առանց տարածքային և մարդկային կորուստների դուրս կգան»․ Փորձագետ

Վերջին օրերին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների մասին Yelaket.am-ը զրուցել է ռազմական փորձագետ, թուրքագետ, իր օժանդակման ծրագրերով արդեն տարիներ շարունակ բանակի կողքին կանգնած` Կարեն Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան, ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի զինված ուժերի վերջին գործողությունները:

- Սահմանին իրավիճակի սրումը բխում է Ալիևի ներքին քաղաքական շահերից։ Վերջին շրջանում Ալիևը շատ մեծ խնդիր ունի ներքին քաղաքական կյանքում, նույնիսկ կանխատեսվում է` աշնանը պատոնանկության գործընթաց։ Այս դեպքում Ալիևը սահմանային լարվածությամբ թուլացնում է քաղաքական լարվածությունը։

- Վերջին ամիսներին տեղի ունեցած զորավարժություններն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները որևէ բան հուշու՞մ էին Ձեզ:

- Այն, որ Ադրբեջանը մշտապես պատրաստվում է պատերազմի դա փաստ է։ Դրա վառ վկայությունն է նաև հեռահար զինտեխնիկայի ներգրավմամբ մշտական զորավարժությունները, որոնք, ըստ էության, հարձակվողական բնույթի են։ Բացի դրան, ռազմատենչ քաղաքականությունը, որը տարվում է հասարակության շրջանում` ևս դրա ապացույցն է։ Պետական մակարդակով կազմակերպվում են տարատեսակ մշակույթային մրցույթներ` Արցախը գրավելու, Հայաստանը գրավելու մոտիվներով։

- Ադրբեջանի ԶՈՒ կորուստների (մարդկային և տարածքային) մասին ոչ պաշտոնական ի՞նչ տվյալների եք տիրապետում:

- Ես մշտապես կոչ եմ անում հետևել պաշտոնական հաղորդագրություններին, այս դեպքում ևս պետք է կոչ անեմ, հետևենք պաշտոնական հաղորդագրություններին , իսկ Ադրբեջանական կողմի համար ասեմ, որ խոսում են մեկ տասնյակից ավելի զոհերի մասին։ Ալիևը վստահեցնում է, որ իրենք ոչ մի տարածքային կորուստներ չունեն։ Թույլ տվեք չմեկնաբանել իր ասածը։

- Հասարակությունն Ադրբեջանում ինչպես ընդունեց մարտական գործողությունների և զոհերի ու տարածքային կորուստների փաստը:

-Այն հատվածը, որն իսկապես ներկայացնում է հասարակությունը, շատ վատ ընդունեց, բողոքի մեծ ալիք բարձրացավ, նույնիսկ կոչեր հնչեցին Բաքվի ազատության հրապարակում հավաքվել և Ալիևի հրաժարականը պահանջել, իսկ այն հատվածը, որը գործիք է Բաքվի բռնապետի ձեռքին, փորձում է ստեղծել տպավորություն, որ նույնիսկ առանց զենք պատրաստ են գնալ մարտի։

 

 

- Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու Ալիևի հաջորդ քայլը. սպասե՞նք լայնածավալ մարտական գործողությունների:

-Չեմ կարծում, որ Ալիևը կգնա լայնածավալ գործողությունների։

- Բարոյահոգեբանական ի՞նչ ստանդարտների վրա են գնվում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները, ընդհանուր գծեր կա՞ն:

- Այնտեղ մարդիկ ընկճված են, չեն հավատում , որ պատերազմի դեպքում առանց տարածքային և մարդկային կորուստների դուրս կգան։ Դե, մեր դեպքում, մենք ունենք հաղթողի հոգեբանություն։

-Ինչպես միշտ, այս անգամ ևս խաղաղասիրական կոչեր եղան, արդեն հայտնի հանդուրժողների և խաղաղասերների կողմից:

- Մենք նախահարձակ չենք եղել, թող հարձակվողին ուղղվեն այդ կոչերը։

- Որպես ռազմական փորձագետ գնահատեք մեր բանակի գործողությունները:

- Մեկ բառով ասեմ՝ գերազանց։

Գևորգ Գյուլումյան

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 164575անգամ
Վերջին լուրեր