Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2020 : 06-46

Հայկական բանակի՝ 100 կորուստների մասին լուրը ադրբեջանական ապատեղեկատվություն է

Միջազգային տարբեր լրատվահարթակներում ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թվականի հուլիսի 12-ին մեկնարկած բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ, մասնավորապես՝ նշվում է զոհված 100 զինվորականների մասին։

 

Նախ ռուսական Eadaily.com-ում հրապարակվում է ադրբեջանցի քաղաքագետների հարցազրույց, որոնցից Էմիլ Մուտաֆաևը, խոսելով հակամարտության և դրա հնարավոր ելքի մասին, հայտարարում է, թե բախման արդյունքում ադրբեջանական բանակը ունի 11, իսկ հայկականը՝ 100 զոհ։ Այնուհետև վրացական NewPosts լրատվակայքը, հղում անելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը՝ կցելով ադրբեջանցիների կողմից հայկական հենակետերի խոցման տեսանյութեր։ Լրատվամիջոցը միևնույն ժամանկ նշում է, որ հուլիսի 12-ից ի վեր՝ հայկական կողմի կորուստների թիվը հասել է 100-ի։

 

Հայտնում ենք, որ երկու այս լրատվամիջոցներում հայտնված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացված են միակողմանիորեն։ Հայկական զինված ուժերում հուլիսի 12-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով գրանցվել է 4 մահ, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով, իսկ մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
 

Կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն և տեղեկատվությունը հաղորդելիս՝ ներկայացնել երկու կողմերի պաշտոնական տվյալները։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Դիտվել է 17920անգամ
Վերջին լուրեր