16 / Հուլիս / 2020 : 09-29

Այս գիշերվա գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր. Դավիթ Տոնոյան
 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։

 
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

 
 
 

 

Դիտվել է 271242անգամ
Վերջին լուրեր