Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլըն ընդունել է ադրբեջանական բանակի կորուստները

Սոցցանցերում ադրբեջանցիները տեղեկություններ են տարածվում, որ Տավուշ֊Թովուզ հատվածի մարտերում ադրբեջանական բանակի զինծառայող է սպանվել։ Ըստ գրառումների՝ նա Աղստաֆայի շրջանի բնակիչ էր։ Այժմ ճշտում ենք այս տեղեկությունը,- գրում է Ռազմինֆոն։
Նշենք նաև, որ BBC լրատվական գործակալության ադրբեջանական բաժնում նյութ է հրապարակվել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլըն ընդունել է ադրբեջանական բանակի կորուստները, և նշել, որ ավելի մանրամասն հայտարարություն կտրվի։