16 / Հուլիս / 2020 : 13-42

Կեսգիշերից հետո «Անվախ» դիրքի ուղղությամբ հարձակվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումը. Արծրուն Հովհաննիսյան

 

Այս գիշեր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ջոկատայինները  շարունակել են իրենց հարձակողական գործողությունները: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Տավուշում ձևավորված տեղեկատվական շտաբի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը:

««Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հարձակում` ծանր հրետանիով, մասնակցել է 100 զինծառայող:

Մեր տղաների հերոսական ու գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել՝ ունենալով զգալի մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։

Հակառակորդը կորուստներ ունի, բայց դեռ հստակ զոհերի թիվ չկա։ Պետք է շեշտել, որ հարձակումը տեղի է ունեցել ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների՝ «փառապանծ» Յաշմայի զինծառայողների մասնակցությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

«Դրանից հետո, իրենց պարտությունից վրդովված սկսել են թիրախավորել խաղաղ բնակչության բնակավայրերը»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: 

Հովհաննիսյանը հերքեց տեղեկությունները, թե հայկական անօդաչու է խոցվել:

Դիտվել է 20271անգամ
Վերջին լուրեր