16 / Հուլիս / 2020 : 14-20

«Այս գիշերվա մարտական բավականին լայնածավալ գործողությունների ընթացքում մենք չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ»․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմից այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտական բավականին լայնածավալ գործողությունների ընթացքում մենք չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

Խոսելով երեկ հակառակորդի կրած կորուստների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի, բայց այս պահին հստակ չի կարող ասել։

«Մեր ընդհանուր վիրավորների առումով իրավիճակը չի փոխվել, ունենք 10 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը միջին եւ միջինից ծանր է, նրանցից մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Մյուս 5-ի վիճակը թեթեւ է, միգուցե արդեն դուրս կգրվեն կամ գրվել են»,- ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով հակառակորդի տեխնիկական կորուստների մասին՝ նա նշեց, որ ՀՀ ԶՈՒ-ն առնվազն 1 ծանր զրահատեխնիկա է խոցել, հավանաբար՝ տանկ կամ այլ զրահատեխնիկա. «Բայց դիտարկվող հատվածում նաեւ կան ծխի եւ այլ հետքեր, միգուցե եւ՝ մի քանի այլ տեխնիկաների»։

 

Դիտվել է 29379անգամ
Վերջին լուրեր