16 / Հուլիս / 2020 : 18-51

Ադրբեջանը հայտնում է սպանված զինծառայողի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն

 

Ադրբեջանի սոցցանցային տիրույթում նշվում է, որ Իսմայիլովն Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղի բնակիչ էր։

Համացանցում արդեն իսկ հայտնվել են կադրեր՝ նրա հուղարկավորության արարողությունից։

Դիտվել է 37557անգամ
Վերջին լուրեր