Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2020 : 19-20

Վարսակի բուժիչ հատկությունները

Վարսակը կիրառվում է ոչ միայն որպես սնունդ, այլ նաև միջոց՝ բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Պարունակում է 11-18 տոկոս սպիտակուց։ Ամինաթթուների բաղադրությամբ առավել մոտ է մարդու մկանների սպիտակուցին։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ լիզին և տրիպտոֆան, շատ կարևոր է, որ, ի տարբերություն ցորենի, գարու, աշորայի, չի պարունակում «ալերգածին» (ցելիակիա) գլյուտեն։ Ճարպերի պարունակությունը՝ 4-6,5 տոկոս է:

           Վարսակը  պարունակում է  նաև  բավարար  քանակի  վիտամին E (3,4 մգ),    նիկոտինաթթու (PP, 1,1 մգ), պանտոտենաթթու (B5), 0,9 մգ), ֆոլացին (B9, 29 մկգ), պիրիդոքսին (B6, 0,27 մգ), ռիբոֆլավին (B2, 0,11 մգ), վիտամին K։ Վարսակի հատիկի կալորիականությունը 370 կկալ է, փաթիլներինը՝ 305 կկալ, եփված վիճակում զգալիորեն ավելի քիչ է՝ 55 կկալ։

Բուժիչ հատկություններ ունեն նաև խոտը և հատիկի թեփը։ Արտադրվում է վարսակի դեղատնային ոգեթուրմ, որն ունի հանգստացնող հատկություն։

Օգտակար նյութերի բազմազանությունը թույլ են տալիս վարսակի հատիկը, օսլան, փաթիլները օգտագործել բազմաթիվ հիվանդությունների դեպքում որպես դիետիկ կազդուրող սննդամթերք: Իսկ արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ քաղցած ժամանակ խմել վարսակի եփուկ:

Վարսակը կարգավորում է նաև նյութափոխանակությունը, դրական ազդեցություն է գործում սրտի վրա, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից։

Վարսակի մեջ առկա վիտամիններն ու հանքային նյութերը շատ օգտակար են հատկապես մաշկի համար՝ հանդիսանալով մաշկային մի շարք հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոց։ Այն օգտագործվում է նաև տարբեր նշանակությամբ դիմակներ պատրաստելու համար, քանի որ վարսակի մեջ առկա սպիտակուցները կանխում են մաշկից ջրի կորուստը և այն պահում խոնավացած։

Խորհուրդ է տրվում զգուշությամբ օգտագործել լեղաքարային հիվանդությունների և երիկամային անբավարարության դեպքում:

Եղե՛ք առողջ:

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Ապրիլ / 2020 : 19-20
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 92630անգամ
Վերջին լուրեր