Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2020 : 20-15

Ռուսական և ադրբեջանական որոշ կայքեր կեղծիք են տարածում խոցված «Elbit Hermes 900 ԱԹՍ»-ի մասին

Արդբեջանական և ռուսական որոշ լրատվամիջոցներ տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ Հայաստանի զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական «Hermes 900» անօդաչու թռչող սարքի վերաբերյալ։
Հղում կատարելով գերմանական «Bild» լրատվակայքի լրագրող Ջուլիան Ռեպկեյի՝ օրերս Тwitter-ում կատարած գրառմանը, լրատվականները տեղեկություն են տարածում, թե իբր տարածված տեսանյութում խոցվողը ոչ թե ադրբեջանական ԱԹՍ է եղել, այլ՝ քաղաքացիական ինքնաթիռ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայկական զինված ուժերի կողմից խոցվել է իսրայելական արտադրութան «Elbit Hermes 900» արդիական անօդաչու թռչող սարք։

Ավելի վաղ Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ԱԹՍ-ն խոցվել է «ОСА АКМ» Հայաստանում արդիականացված համալիրների միջոցով։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Դիտվել է 60841անգամ
Վերջին լուրեր