05 / Ապրիլ / 2020 : 21-09

Առողջ սնունդ՝ նիհարելու համար

Նիհարելու համար հարկավոր է մշտապես հետևել  սննդակարգին։ Փորձե՛ք փոխարինել ձեզ համար սովորական ուտելիքներն ավելի քիչ կալորիականությամբ մթերքներով: Պետք չէ դա անել չափազանց կտրուկ ձևով, այլ՝ քայլ առ քայլ:

Անհրաժեշտ է իմանալ՝

Սպիտակուցները կարևոր են առղջության պահպանման, մկանային զանգվածի և նորմալ քաշի համար։ Սպիտակուցների լավ աղբյուրներ են համարվում յուղոտ ձուկը, հավի սպիտակ միսը, ինչպես նաև հավի ու լորի ձվերը, կաթնամթերքներն ու ընդեղենները։ Ցանկալի է նվազեցնել կարմիր մսի քանակը սննդակարգում, իսկ երշիկներից և նրբերշիկներից ցանկալի է լրիվ հրաժարվել։

Առողջության համար օգտակար ճարպեր կարելի է ստանալ տարբեր տեսակի ընդեղենից, 82,5%-ից ոչ պակաս յուղայնության որակյալ կարագից, ինչպես նաև դառը շոկոլադից։ Ամեն դեպքում ցանկալի չէ շատ յուղային մթերքներ ուտել․ ավել քաշի դեպքում խորհուրդ է տրվում ուտել յուրաքանչյուր կիլոգրամ քաշին՝ 0,8 գրամ հարաբերակցությամբ։

Կարևոր են նաև ածխաջրերը՝ 1 կիլոգրամ քաշին 3 գրամից ոչ պակաս համամասնությամբ։  Ածխաջրեր կարելի է ստանալ ցորեն, հնդկաձավար, ձավար, վարսակ, հաճար, ինչպես նաև հատիկաընդավորներից՝ լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ ուտելով։

Նիհարել ցանկացող մարդու սննդակարգում պետք է ընգրկված լինեն բանջարեղենն ու կանաչին։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս դրանք օգտագործել մսի և ձկան հետ։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ է օգտագործել ամեն օր 400 – 500 գրամ հում բանջարեղեն և մրգեր։

Հնարավորության սահմաններում քաղցրավենիքն  անհրաժեշտ է փոխարինել մրգերով և չրերով։

Եվ վերջապե՛ս ամենակարևորը՝ չգիրանալու միակ միջոցը ընդունած կալորիաներից ավելի շատ էներգիա ծախսելն է, այսինքն չենք մոռանում մեր ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին:

Եղե՛ք առողջ

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Ապրիլ / 2020 : 21-09
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 26562անգամ
Վերջին լուրեր