Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2020 : 21-14

Առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության ԱԹՍ-ները․ Հակոբ Արշակյան
 

Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։

Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն։

 

Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Դիտվել է 33504անգամ
Վերջին լուրեր