Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հուլիս / 2020 : 11-17

Այս գիշեր հակառակորդը կրակել է նաև Նախիջևանի և Գեղարքունիքի հատվածում. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է 

Անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտավորապես 120 կրակոց, խախտումներ: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի: Չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Կրակոցները եղել են ոչ միայն Տավուշի մարզում, բուն մարտական գործողությունների տարածքում, որոնք ընթանում էին վերջին շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղութամբ. «Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, 2-րդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանի հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»:

Հովհաննիսյանի խոսքերով, եթե ամփոփած լինենք 120 խախտումները՝ կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է:

Վիրավորների մասով ամեն ինչ նույնն է, մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայունություն կա:

Դիտվել է 42265անգամ
Վերջին լուրեր