17 / Հուլիս / 2020 : 13-12

Հակառակորդն Արցախում մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել

Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր:

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյան

Դիտվել է 53175անգամ
Վերջին լուրեր