Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի ՄԻՊ
 
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայտնի հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը եւ փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը:
Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, եւ նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է եւ դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:
Այսպիսով, Ալիեւը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ եւ փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            