Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հուլիս / 2020 : 14-37

Մեծ Բրիտանիայում հակահայկական բանաձևեր են շրջանառության մեջ դրվել

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ֆրանսիան ինչպես միշտ մեր կողմից է, իսկ ահա Մեծ Բրիտանիայի երկպալատանի պառլամենտում հակահայկական բանաձևեր են շրջանառության մեջ դրվել:

Բրիտանական կապիտալը Ադրբեջանում կա ու հասկանալի է, որ պետք է ավելի շատ բռնեն հարևանների կողմը, բայց լեգենդներ են շրջանառվում, որ նախագահ Արմեն Սարգսյանը սերտ հարաբերություններ ունի ընդհուպ թագավորական ընտանիքի և անձամբ թագուհու հետ:

Արմեն Սարգսյանն ունի և կապեր և շատ փող, որը կարող է օգտագործել հայկական կողմի շահերի համար: Եթե կուզեք առաջին ուղղությունը ես հուշեմ` բրիտանական մամուլ, Լորդերի պալատ»:

 

Դիտվել է 20723անգամ
Վերջին լուրեր